Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչ-որ մի պահի ճանապարհները կհատվեն

Ինչ-որ մի պահի ճանապարհները կհատվեն
04.11.2013 | 17:31

Ամիսներ առաջ «Նախախորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանը irates.am կայքին տված հարցազրույցում ներկայացրել էր իշխանափոխություն այն տարբերակը, համաձայն որի՝ ժողովրդի համախմբման և ճնշման ներքո հնարավոր է հասնել իշխանության հրաժարականին: Որպես օրինակ էլ հիշել էր 1988 թ. Արցախյան շարժումն ու դրան հաջորդած իրադարձությունները:

Մի քանի օր է, ինչ Շանթ Հարությունյանը «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նստել է Ազատության հրապարակում և իր շուրջը ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին հանախմբվելու կոչ է անում: Այս ընթացքում, սակայն, «Նախախորհրդարանը» աջակցություն չի հայտնել Շանթ Հարությունյանին: Ինչու՞:

«Մենք գնահատում ենք Շանթին՝ որպես ազնիվ հայորդու, որն ունի իր յուրահատուկ մոտեցումները: Տվյալ դեպքում մեր մոտեցումների տարբերությունը մարտավարական է: Իր ազնվությունն ակնհայտ է, իր շատ մտքերի հետ համամիտ ենք»,- մեր զրույցի ժամանակ նշեց Գարեգին Չուգասզյանը: Նա նաև հայտնեց, որ իրենք ունեն ծրագիր, ճանապարհային քարտեզ, որտեղ էլ իրենք ներկայացրել են փոփոխությունների մասին իրենց պատկերացումները:

Գարեգին Չուգասզյանը չբացառեց, որ ինչ-որ պահի իրենք կարող են միանալ և գործել համատեղ:

ԼՂ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, այնուհետև՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկան հայտարարություններով, որոնցով պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Տեղի՞ են ունենում գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել իշխանության հրաժարականին:

«Օբյեկտիվ գործընթացներ տեղի են ունենում: Գործընթացը նոր չի սկսվել: Մեր պետականությանը լուրջ վտանգ է սպառնում, այդ ամենն ակնհայտ դարձավ սեպտեմբերի 3-ից հետո, որ այդ ճանապարհը տանում է ՀՀ ինքնիշխանության կորստի: Ռեժիմն անում է թելադրված քայլեր: Եվ որպեսզի այդ ամենը չհանգեցնի նրան, որ մենք՝ բոլորս, հայտնվենք փլատակների տակ, դրա համար զուգահեռ պետք է ստեղծենք կառավարման նոր համակարգ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Գարեգին Չուգասզյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ